s.

ՀԱՄԲԱՐՈՒ եւ ՀԱՄԲԱՐԻ. Պարիկ. յուշկապարիկ. պրս. փերի. Կենդանի ջրային կամ ցամաքային՝ խառնակ, եթէ՛ իրական իցէ՝ եւ եթէ բանաստեղծական. ճիւաղ. եբր. պէնօթ խանաթ (դստերք ճչոյ). եւ թաննին, թաննիմ (վիշապ, նհանգք). ըստ սիմաքոսի՝ ջայլամուղտ.

Եղբայր եղէ համբարուաց. (Յոբ. ՟Լ. 29.)

ուր (Իսիւք.) գրէ.

Զհամբարու այլք յուշկապարիկք թարգմանեցին. եւ համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, եւ ի վեր կնոջ կերպարան. եւ այնքան քաղցրաձայն, մինչ զի պակնուն լսօղքն. վասն որոյ եւ յն. սիրին, կարծի նշանակել իբր սիրայիւ կամ պարանաւ ձգօղ։

Անդ հանգիցեն համբարուք։ Եղիցի բնակութիւն համբարեաց, եւ հանգիստ ջայլամանց։ Գազանք անապատի, համբարուք, եւ դստերք ջայլամանց. (Ես. ՟Ժ՟Գ. 21։ ՟Լ՟Դ. 13։ ՟Խ՟Գ. 20։)

Դստերք համբարեաց։ Արասցէ կոծ իբրեւ զվիշապաց, եւ սուգ իբրեւ եւ սուգ իբրեւ զդստերաց համբարեաց. (Երեմ. ՟Ծ. 39։ Միք. ՟Ա. 8։)

Այլ ասեն, համբարուաց ծնունդք գոն։ Բայց թէպէտեւ ասին իչ անուանք ի գրոց՝ յուշկապարկաց, կամ համբարուաց, կամ պարկաց, ըստ կարծեաց մտաց մարդկան ասին, եւ ոչ ըստ բնութեան. (Եզնիկ.։)

Համբարուք ասին, եւ ոչ են. (Մխ. երեմ.։)

Համբարուք եւ յուշկապարիկք ... սոսկ անուանք, եւ լոկ համբաւք. (Գէ. ես.։)